Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախահայերի համար Հայաստան եկած գումարների եւ բյուջեի կանխատեսվող փոխանցումների արդյունքում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար կարող ենք գնել 7794 հատ տուն կամ բնակարան․ «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 07,2023 10:51

Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիների ընթացքում՝ ամեն տարի, Արցախի կարիքների համար միլիոնավոր գումարներ է փոխանցել պետբյուջե։ Տարեվերջին քննարկվում էր գումարի չափը, տարեսկզբին փոխանցվում էր Արցախ։

2023 թվականին նախատեսված էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։

Եթե այս թվին՝ 144 մլրդ դրամին, գումարենք նաեւ Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրված 2 միլիոն դոլարը, որը համարժեք է 820 մլն դրամի, ավելացնենք ԱՄՆ-ի կողմից տրամադրված 11 մլն դոլարը, որը համարժեք է 4 մլրդ 716 մլն դրամի, նաեւ Եվրահանձնաժողովի կողմից փոխանցված 10.4 մլն եվրոյին համարժեք 4 մլրդ 506 մլն դրամը, Լատվիայի կողմից հատկացված 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամը, Շվեյցարիայի կողմից տրամադրված 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամը, Կանադայի կողմից տրամադրված 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլրդ 25 մլն դրամը, կստացվի 155 մլրդ 893 մլն դրամ։

Հայաստանի ցանկացած մարզում նորմալ պայմաններով տուն կամ բնակարան գնելու համար միջինում անհրաժեշտ է 50 հազար դոլար։

Առանց Հայաստանի բյուջեի հավելյալ ծախսի, եթե ստացված գումարը բաժանեն 50 հազար դոլարի համարժեք դրամի, այսինքն՝ 20 մլն դրամի, կստացվի 7 հազար 794:

Այսինքն՝ արցախահայերի համար Հայաստան եկած գումարների եւ բյուջեի կանխատեսվող փոխանցումների արդյունքում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար կարող ենք գնել 7794 հատ տուն կամ բնակարան։

Հայաստանը, ունենալով 11 մլրդ արտաքին պարտք, կարող է նույնիսկ հատկացում չանել արցախահայերին բնակարանով ապահովելու համար, քանի որ այդքան բնակարանը կբավականացնի 100 հազար արցախցիներին՝ ըստ ընտանիքների:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031