Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով․ «Շատ պետություններ, որոնք մեր ռազմավարական դաշնակիցը չեն, հրաժարվում են Հռոմի ստատուտի վավերացումից, սակայն Հայաստանը գնաց այդ քայլին»․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 07,2023 10:13

Հռոմի ստատուտի վավերացմանն ինչպե՞ս է արձագանքել ռուսական կողմը, Հայաստանում մտավախություն կա, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին զրկել գազի մատակարարումից եւ այլ խնդիրներ առաջացնել։

«Դա իսկական խուլիգանություն էր, վերջին խուլիգանությունը, որ կարող էր անել Փաշինյանի իշխանությունը: Շատ պետություններ, որոնք մեր ռազմավարական դաշնակիցը չեն, հրաժարվում են Հռոմի ստատուտի վավերացումից, սակայն Հայաստանը գնաց այդ քայլին:

Նիկոլ Փաշինյանը սրում է իրավիճակը: Դա շատ վտանգավոր քայլ էր, Վլադիմիր Պուտինի դեմ կոնկրետ քայլ, Նիկոլ Փաշինյանը երեւի մոռացել է, թե քանի անգամ է զանգահարել Պուտինին եւ օգնություն խնդրել, այն ժամանակ, երբ սահմաններում կրակոցներ էին:

Ինչ վերաբերում է Հայաստանում գազամատակարարումն անջատելուն, ապա ես նման խոսակցություն չեմ լսել: Ռուսական կողմը Հայաստանի վարած քաղաքականությունից վրդովված է, թե դա ինչպես կազդի, ասել չեմ կարող: Չեմ կարծում, թե նման քայլի գնա ՌԴ-ն եւ Հայաստանին զրկի գազամատակարարումից:

Հայաստանի իմիջը Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում շատ է ընկել` հատկապես Ռուսաստանում: Ընդունեք, թե ոչ, ռուս ժողովուրդը մշտապես հայերին համակրել է` բոլոր ժամանակներում: Ղարաբաղի հայերին ռուսական կողմը վերջին շրջանում ավելի շատ է օգնել, քան պաշտոնական Երեւանը: Այն ժամանակ, երբ Հայաստանը ոչինչ չէր անում ղարաբաղահայերի համար, քայլեր ձեռնարկում էր Ռուսաստանը: Այսօր Ղարաբաղի նախկին եւ ներկա լիդերները գերության մեջ են հայտնվել, իսկ ի՞նչ է արել Հայաստանն այդ ուղղությամբ, փորձո՞ւմ է այդ մարդկանց գերությունից ազատել, ինչպե՞ս հասկանանք հայկական կողմի այս տեսակ պասիվությունը….»,- ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031