Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան․ «Նույնիսկ այս իրավիճակում որեւէ մեկը չի կարող փաստել, թե Արցախի հարցը փակված է, Արցախ գոյություն ունենալ չի կարող»․ «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 07,2023 09:43

«Ժողովուրդ օրաթերթ»-ը Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվել է, արդյո՞ք հավանական համարում է նույնիսկ այս պայմաններում ինքնորոշման իրավունքի հարցը օրակարգ բերելը, եւ ի՞նչ քայլեր են անում Արցախից բռնի տեղահանված պաշտոնյաները եւ պատգամավորները այս ուղղությամբ, արդյո՞ք պատրաստվում են ԱԺ նիստ հրավիրել այդ օրակարգով և հարց բարձրացնել.

«Նույնիսկ այս իրավիճակում որեւէ մեկը չի կարող փաստել, թե Արցախի հարցը փակված է, Արցախ գոյություն ունենալ չի կարող, արցախցիները սփռվեցին աշխարհով մեկ, ամեն բան ավարտվեց: Հիմա, սակայն, այնպիսի մի փուլում ենք, երբ դեռ ինքնակազմակերպվում ենք, պետք է կարողանանք իրավիճակը սթափ եւ սառը գնահատել, որպեսզի յուրաքանչյուր քայլ հաշվարկված եւ իրականությունից բխող լինի:

Այս փուլում որեւէ բան չեմ բացառի, սակայն, ժամանակ է պետք այդ ամենը կազմակերպելու եւ հաշվարկված քայլեր անելու համար»,-ասաց Արցախի հանրապետության պատգամավորը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031