Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

CEPA–ում սևով սպիտակի վրա գրված է, որ ամբողջ Եվրամիությունն օժանդակում է Արցախի ինքնորոշման իրավունքին․ «Փաստ»

Հոկտեմբեր 07,2023 09:00

Թղթի վրա եղած ձևակերպումների և ընդունված հռչակագրերի մասին խոսելիս «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը հետևյալ օրինակն է բերում: «Նույն այդ Եվրամիությունը, որն ամբողջովին ներկա էր Գրանադայում, ունի Հայաստանի հետ ստորագրած փաստաթուղթ, որը կոչվում է CEPA (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր.-խմբ): Դրանում սևով սպիտակի վրա գրված է, որ ամբողջ Եվրամիությունն օժանդակում է Արցախի ինքնորոշման իրավունքին, տարածքային ամբողջականությանը, ուժի չկիրառման հիման վրա կոնֆլիկտի լուծմանը: Ստորագրված փաստաթղթի այդ կետերից ո՞ր մեկն է կատարվել:

Հիմա այս մի ստորագրված փաստաթուղթը մեզ ի՞նչ է տալու: Պետք է վաղուց հասկացած լինեինք, որ որևէ փաստաթուղթ որևէ խնդրի երաշխիք չի տալիս, ձևակերպումներն ամեն կողմն օգտագործում է իր ուժի չափով, իսկ հաշվի առնելով, որ մեր թշնամիները ավելի լավ են ամեն ինչին տիրապետում և ուրախ են, որ Հայաստանում պարտված իրավիճակ է, այդ ամենը միշտ օգտագործելու են դեպի իրենց ցանկությունները: Որ կետը հետաքրքիր լինի, Եվրամիությունն օգտագործելու է, որ կետը հետաքրքիր չլինի, չի օգտագործելու: Ռուսաստանը որ կետին ինչպես անհրաժեշտ համարի, այնպես է անդրադառնալու, որ կետը պետք է արհամարհի, արհամարհելու է՝ սեփական շահերից ելնելով: Ու այդպես՝ ցանկացած երկիր, այս պարագայում՝ բացի Հայաստանից»,-ասում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

Ընդգծում է՝ ի սկզբանե ասել էր, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը լինելու է հերթական պարտությունը: «Այսօրվա դրությամբ արդեն իսկ սոցիալական ցանցերում եղել են պետական ինստիտուտների կողմից հրապարակված քարտեզներ, որտեղ անկլավների հետ կապված նշված է տարածքների մաթեմատիկական հաշվարկների պատասխանը, որտեղ ասել են, որ անկլավները կան, որևէ մի կերպ չի խոսվել Արծվաշենի հետ դրանց փոխանակման կամ այլ քայլերի մասին: Առհասարակ, Արծվաշենը որևէ կերպ նշված չէ հրապարակված քարտեզներում, բայց ադրբեջանական տարածքները, կարծես թե, կան: Հիմա մեկն, օրինակ՝ ասում է, որ այս հանդիպումն առաջընթաց էր, այն զգո՞ւմ ենք մեզ վրա: Զգացե՞լ ենք, որ ներդրումներ են կատարվելու, և լավ ենք ապրում, ԵՄ-ն ճանաչել է Արցախի Հանրապետությունը և գալիս է ազատագրի ու պաշտպանի այն, և այլն: Պետք է մշտապես արդյունքներից խոսել, ասում են՝ հաղթանակ էր, ո՞ւմ հանդեպ էր հաղթանակ, պյուռոսյան հաղթանակների շարքից պետք է դուրս գանք:

Հաղթանակը պետք է տեսնենք, զգանք, պետք է մատնանշվի այն, դեռ հաղթանակների գաղափար չեմ տեսել, ընդամենը մի փաստաթուղթ է ստորագրվել այն խմբի կողմից, որը ժամանակին ստորագրել է CEPA-ն, և ես տեսել եմ, թե ինչպես են ձայները կտրում, երբ ռազմական գործողություն է լինում, իսկ երբ էթնիկ զտում և ցեղասպանություն է տեղի ունենում, տեղի ունենալուց հետո գալիս ու ասում են՝ վա՜յ-վա՜յ: Դա տեսել եմ, այսինքն արդեն գիտենք, թե ինչպիսին է լինում նախկին ստորագրված փաստաթղթի արդյունքի վերաբերյալ իրենց վերաբերմունքը: Նորը ստորագրեցինք, ի՞նչ է լինելու, մեկ օր առա՞ջ են գալու վա՜յ-վա՜յ անելու, թե՞ այս պահից են սկսելու:

Այդքանի մեջ Մակրոնի խոսքերը լսե՞լ ենք, որ «Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ չենք կիրառելու»: Լսել ենք, այդքանից հետո էլ ի՞նչ ենք ակնկալում»,-հավելում է զրուցակիցը՝ ընդգծելով, որ նույն ճակատագիրն է ունենալու նաև Եվրախորհրդարանի անդամների ԵԽ լիագումար նիստում ընդունած բանաձևը, որով կոչ էին արել ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, մասնավորաբար վերանայել համագործակցությունը նրա հետ և նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը:

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031