Արցախի Հանրապետության վրա վերջին հարձակումից առաջ ՌԴ, ԵՄ եւ ԱՄՆ ներկայացուցիչները Ստամբուլում խորհրդակցում էին հենց այդ թեմայի շուրջ: Երեք կողմերն էլ դա պաշտոնապես հաստատել են: Քանի որ նման խորհրդակցությունների մասնակիցները, որպես կանոն, միամիտ մարդիկ չեն, ակնհայտ է, որ նրանք շատ լավ գիտեին, որ այդ հարձակման արդյունքը էթնիկ զտումն է լինելու եւ փաստացի արտոնեցին այդ ցեղասպան գործողությունները: Երեքի մեջ, այսպես ասած, «կոնսենսուս» ձեւավորվեց:
Ափսոս, այն ժամանակ Քրիստիննե Գրիգորյանը Արտաքին հետախուզության ծառայության պետը չէր, թե չէ մեր հետախույզներն իսկույն կզեկուցեին վարչապետին այդ հանդիպման արդյունքների մասին: Իսկ եթե լուրջ, ապա Փաշինյանը շատ լավ էլ տեղյակ էր այդ հանդիպման եւ հարձակման մասին հենց հանդիպման մասնակիցներից եւ ոչինչ չձեռնարկեց դրա դեմ: Որովհետեւ գիտեր՝ Արցախի վերջնական կորուստը նրա իշխանությանը չի սպառնում՝ նախկինների, Ղարաբաղի իշխանությունների, Դաշնակցության, ռուսների մասին «ֆռիկները» միանգամայն բավարար են հասարակական ցասումն իրենից շեղելու համար:
Բայց հայաստանյան զարմանահրաշ հասարակական կարծիքի մասին շատ ենք գրել: Անդրադառնանք ռուսներին, եվրոպացիներին եւ ամերիկացիներին: Ռուսաստանի հարցում նույնպես ամեն ինչ պարզ է, եւ Պուտինի ծայրահեղ ցինիկ հայտարարությունները Վալդայան ֆորումի ժամանակ դրա վառ ապացույցն են: Բայց առավել ուշագրավ են, մասնավորապես, ԵՄ-ին «հրեշտակի թեւեր» կպցնելու փորձերը: Եթե Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը կատարվել է Շառլ Միշելի հովանավորությամբ, ապա նա ամբողջական պատասխանատվություն է կրում այդ քայլի հետեւանքների համար:
Հիմա ոչ մի «դատապարտումներ», Ադրբեջանի հասցեին ոչ մի «խիստ զգուշացումներ», Հայաստանին փող տալու խոստումներ իրավիճակը չեն շտկի, իրադարձությունների անիվը հետ չեն պտտացնի:
Կարդացեք նաև
Զենքը, այո, ուրիշ հարց: Երբ աչքովս տեսնեմ ֆրանսիական զենքը, եւ երբ մենք այդ զենքի միջոցով ադրբեջանցիներին դուրս շպրտենք ՀՀ ինքնիշխան տարածքից (պաշտոնական տվյալներով՝ դա 150 քառակուսի կիլոմետր է), այդ դեպքում ես կհավատամ, որ Ֆրանսիայի օգնությունն արդյունավետ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կարդալով միայն այս հոդվածի վերնագիրը, ակամայից իրար ետևից այո- ներ ասացի:
Մեր ժողովրդը բաժանված է հիմնականում 4 խմբի – նիկոլապաշտներ, ռուսամետներ, արևմտամետներ և հուսահատվածներ (կամ անտարբերներ)։ Ես անհամբերոււթյամբ սպասում եմ այն օրվան, երբ մեր ժողովրդի մեծամասնությունը կհասկանա այս պարզ ճշմարտությունը, որ բոլոր արտաքին ուժերը նույն սանրի կտավն են և դրա արդյունքում, ուզեն թե չուզեն, այդ 4 խմբերում գտնվող մարդկանց մեծ մասը հույսները դնելու են հայ ժողովրդի հավաքական ուժի վրա և սրտանց միավորվելու են այդ գաղափարի շուրջը։ Այ դա կլինի մեր փրկության սկիզբը։ Երանի այդ օրվան…
հայերը քիչ մը ճանչնալով, այսօրուայ հայ հասարակութեան վիճակն ալ տեսնելով՝ վստահ եմ փող խոստանալ կամ տալը իրավիճակ կրնան չշտկել, բայց բաւական հայեր կը լռեցնեն.
դուք ալ ճիշդ էք, «հայ մարդ»ն ալ ճիշդ է, եւ քոնէ 2020էն ի վեր շատ շատերը ըսած են, բայց բաւարար չի կրկնուիր՝ այդպիսի հայկական ինքնաբաւ միասնակութիւն յուսալը միայն Սրիկաին երթալէն ետք իմաստ կրնայ ունենալ։
Ինչ որ գրած էք, ճիշդ է, լրիւ: Համաձայն եմ, իսկապէս, ծայրէ ի ծայր:
Սակայն կան նաեւ այլ, էակա՛ն տուեալներ: Որոնք կը վերաբերին, յատկապէս այս պարագային բացառապէս՝ մեզի:
09 Նոյեմբեր 2020ից մինչե՜ւ 19 Սեպտեմբեր 2023, ընդունելի՞ էր, Արցախի իշխանաւորների վիճակը…
Գոնէ այդտեղ, անմիջականօրէն եւ բառացիօրէն կենսական էր որ միասնականութիւն գոյանար, ղեկավարութեան մակարդակի վրայ: Եւ ոչ թէ, չորս գլուխից, վեց տարբեր ձայներ հնչէին:
Թէ որ Հայաստանի մէջ, 2018էն ի վեր, անկարելի է այդպիսի բան, լաւ…
Սակայն Արցախի մէջ, եւ գոնէ 09 Նոյեմբեր 2020էն ետք, ինչո՞ւ դա պիտի լինէր անկարելի: Նկատի ունենալով թէ այդ թուականէն սկսեալ ինչպիսի կացութեան մը մէջ կը գտնուէր, Արցախը…
Դրսի՞ց, խանգարում էին… Եթէ իրենց այդ կացութեան մէջ, Արցախի իշխանաւորները դեռ այդքան ազդւում էին դուրսի – ներառեալ Հայաստանի – manipulative խաղերից, այդ ալ կը նշանակէ թէ այդ, Արցախի իշխանաւորները, ատակ ու արժանի մարդիկ չէին, ղեկավարելու համար իրենց որոշումներից կախեալ այդ – ի սկզբանէ խեղճ, միամիտ, պարզամիտ, մանկամիտ, եւ վերջին հանգրուանին պաշարուած եւ սովահար – յատուկ հայ բնակչութեան ճակատագիրը:
Այն ամէն ինչը որ վերեւ ասում էք, ճիշդ է, պէտք է որ անպայման ըսուի, արձանագրուի, երբեք չմոռացուի, հետեւանքնե՛ր ունենայ:
Սակայն նոր տեղահանուածների այժմու, անասելի վիճակը տեսնելով, կարելի չէ չնշելը ուղղակի իրենց իշխանաւորների պատասխանատւութիւնը:
Հիմա դրա ատենը չէ, յետո՞յ… Բայց ե՞րբ է լինելու ճիշդ ժամանակը, ամէն բան ասելու… մինչ, երբ որ ժամանակ անցնի, շատ բաներ կը մոռացուին ինքնաբերաբար, բնականաբար… *հին նիւթ* կը դառնան…
Մ. Հայդուկ Շամլեան
Փլուզվում է հին ստրկատիրական ֆինանսական համակարգը՝ կանխիկ եւ անկանխիկ դրամը եւ դրա տեղը կառուցվում է նոր, շատ ավելի ստրկատիրական, ֆինանսական համակարգ՝ թվայինը դրամը: Այսօրվա պատերազմների իմաստը՝ շեղել մարդկանց ու ժողովուրդների ուշադրությունը, որ նրանք կանգնեն նոր փաստի՝ Նոր Ստրկատիրական Աշխարհակարգի առաջ եւ չմիավորվեն ու չպայքարեն իրենց ազգային պետությունների անկախության համար: Ինչքան ազգերն իրար հետ կռվեն, այնքան կհեշտացնեն նոր ստրկատիրական համակարգի ստեղծմանը՝ շիզոների, վաշխառուների, բնիկ դարձած աննորմալ քոչվորների ու քոչվոր դարձած աննորմալ բնիկների համաշխարհային իշխանությանը: Այսօրվա պետությունների կառավարիչներին կաշառում են դեռեւս գործող կանխիկ եւ անկանխիկ դրամներով, որոնք թվային դարում կվերածվեն կավե սալիկների եւ հազիվ թե նրանց հետնորդները կվայելեն այդ հարստությունը, որովհետեւ թվային փողը հնարավոր չի լինի կուտակել: Թվային փողը վատ բան չի, բայց այն պետք է լինի Ազգային Պետության մենաշնորհը, ինչպես Ազգային Բանակը, Ազգային Տնտեսությունը, Ազգային Գիտությունն ու Ազգային Լեզուն, Գիրն ու Մշակույթը:
Ամեն ազգայինի բնօրրանը՝ դա ազգային ընտանիքն է, մանկապարտեզում եւ դպրոցում պետք է դաստիարակել ու կրթել ապագա հայրերին ու մայրերին, որ ապագա տղամարդը դառնա բազմազավակ ընտանիքի տերը՝ պահապանն ու պաշտպանը, իսկ ապագա մայրը դաստիարակվի ու կրթվի որպես բազմազավակ ընտանիքի օջախի տիրուհի: Եւ բոլոր համայնքները, պետությունները, կայսրությունները եւ Մարդկությունը պետք է ծառայեն յուրաքանչյուր ընտանիքին՝ դաստիարակեն եւ կրթեն ընտանիքները ազգային արժեքներով: Այնպես որ, կամ շիզոներն ու վաշխառուներն իրենց օրակարգը մեզ կստիպեն կամ մենք մեր ազգային օրակարգը նրանց կստիպենք: Ժողովուրդներ մոլորակի, միացո՛ւմ:
Ամեն իրավիճակ ունի իր միակ՝ աստվածային լուծումը եւ լիքը ստից՝ ոչաստվածային լուծումներ: Փնտրիր եւ կգտնես այդ միակ աստվածային լուծումը: Իսկ եթե ալարում ես կամ չես հավատում, որ կա աստվածային լուծում, որը քեզ համար կլիներ ամենացանկալին, ուրեմն կունենաս ստից լուծումներ 🙂
Քաղաքականության մեջ էլ է գործում հայտնի բուրգը, որի ստորոտում գտնվող ժողովուրդը միայն գոյության խնդիր է լուծում, որտեղ միայն պատերազմներ, սով, հիվանդություններ ու տառապանքներ են եւ նրանից ցածր ու թշվառ այլ ժողովուրդ չկա եւ ենթարկվում է բուրգի վերեւի մնացած ժողովուրդներին, միջին մասի ժողովուրդը գոյության խնդիրն արդեն լուծել է եւ իր վերադասերից արդեն պահանջում է քաղաքական լուծումներ եւ կառավարում է իրենից ցածր գտնվող ժողովուրդներին ու ենթարկվում իրենից բարձր գտնվող ժողովուրդներին, իսկ բուրգի գագաթի ժողովուրդը իրենից բարձր այլ ժողովուրդ չունի, որ ենթարկվի եւ կառավարում է ամբողջ բուրգի ժողովրդին:
Այսօրվա բուրգը ձկան հատկություն ունի՝ գագաթից է հոտում, զարգացման փոխարեն, երբ ջահելության համար ստորոտից դեպի գագաթ պետք է էսկալատոր աշխատի եւ գագաթից դեպի ստորոտ՝ թոշակի անցած գագաթավորների համար, սրանք ստորոտի հոգեբանությամբ իրենց գագաթին մնալու խնդիր են լուծում: Մենք մեր ժողովրդին եւ մյուս ժողովուրդներին արդյունավետ կառավարման՝ էսկալատորով բուրգի մեխանիզմ պետք է առաջարկենք, երբ վերեւի ժողովուրդն ավելի շնորհքով է եւ պատասխանատու եւ այդ էսկալատորի շարժիչն է, որի նպատակն է ձեռք մեկնել ներքեւի ժողովուրդներին ու բարձրացնել նրանց: Պատկերացնենք, մի հրաշքով պետական պաշտոններում հայտնվեն Կոմանդոս, Նորատ Տեր-Գրիգորյանց, Լեոնիդ Ազգալդյան եւ այդ տեսակի մարդիկ, մի՞թե կլինեինք այս խղճուկ վիճակում, խնդիրը համակարգի մեջ է, մեր հարգված մտավորականները թող առաջարկեն նրանց, ում համարում են արժանի եւ ում հրամանով վստահաբար կգնան կենաց մահու կռվի: Մի քիչ ձեւափոխեմ, ով չի ենթարկվում իր հրամանատարի հրամանին, ստիպված կլինի ենթարկվել թշնամու հրամանատարի հրամանին: Կառուցենք մեր բուրգը, սկզբից մշակենք ու փորձարկենք այն հայերիս մեջ, որտեղ Կոմանդոսն է բուրգի գագաթում, հետո օգնենք մյուս ժողովուրդներին ստորոտից էսկալատորով վեր բարձրանան: Միացո՛ւմ: