Իրանագետ Արմեն Վարդանյանը վստահեցնում է՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայում Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում ո՛չ Սյունիքի միջանցքին, ո՛չ էլ անկլավներին վերաբերող կետեր չկան: Մինչդեռ մայիսին կայացած ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անձամբ էր հայտարարել, որ 86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները, «որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է»։
«Այդպիսի բան չկա, ոմանց վառ երեւակայության եւ մանիպուլյացիաների հետեւանք է: Փաստաթղթում ո՛չ անկլավների, ո՛չ միջանցքի մասին որեւէ խոսք չկա: Խոսքը գնում է Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին: Ինչ վերաբերում է անկլավներին՝ մենք էլ անկլավներ ունենք Ադրբեջանի տիրապետության ներքո, ու այդ հարցը պետք է լուծվի սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի շրջանակներում, հնարավոր է ընդհանրապես չլուծվի: Համենայնդեպս՝ այս փաստաթղթով որեւէ նոր բան չկար» ,- ասաց իրանագետը:
Սյունիքի միջանցքը ուժով վերցնելու կոչերով հանդես եկած Ադրբեջանի հռետորաբանության փոփոխությունը հիմք է տալիս որոշ վերլուծաբանների մտահոգվել, որ կա Փաշինյան-Ալիեւ կուլիսային պայմանավորվածություններ միջանցքի հարցում: Այս մտահոգությունը չունի մեր զրուցակիցը. «Զանգեզուրի միջանցք չի լինելու, որեւէ կուլիսային պայմանավորվածություն չկա, բայց կա ճանապարհների ապաշրջափակման մասին դրույթ այս փաստաթղթում, որտեղ նշվում է, որ ապաշրջափակումը կողմերի ինքնիշխանության, իրավազորության պայմաններում պետք է տեղի ունենա: Այդքան բան, միջանցքի թեման փակ է, չկա հայտարարության մեջ : Զանգեզուրի միջանցքի չիրականանալու դեպքում, իսկ ես վստահ եմ, որ չի իրականանալու այն տեսքով, որ իրենք են ուզում, իրենք կանցնեն պահեստային տարբերակին՝ Իրանի տարածքով կփորձեն կառուցել ենթակառուցվածքները»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Սյունիքում ՌԴ-ի հյուպատոսություն բացելու որոշմանը՝ իրանագետն ասաց՝ այդ որոշումից որեւէ լավ բան չի սպասում. «Արեւմտյան երկրների կողմից հյուպատոսության բացումը հստակ մեսիջ էր, որ չեն համակերպվելու հանկարծ, եթե Սյունիքը բռնակացվի Ադրբեջանին: Եվրամիությունն ահռելի մեծ գումարներ է ներդնում Սյունիքում, ՌԴ-ն էլ, ամենայն հավանականությամբ, թրենդի հետեւից է ընկել, փորձում են ցույց տալ, որ իրենք էլ են հետաքրքրված Սյունիքով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ընկեր, դու այդքան հավաստի տեղեկություններ որտեղից? ունես, նիկոլն է? քեզ անձամբ ասել, թե? օմեգա-արարատը: Միգուցե քպ-ի վարկանիշն? ես ուզում փրկես պարոն իրանագետ։ Ասածիդ մեջ իրանագիտություն չկա, գոնե դրանից խոսեիր, կասեինք նեղ մասնագետ է, բայց հիմա նիկոլի ոճով օդում կախված լուրեր ես սփռում, որ ժողովրդի զգոնությունը թուլացնես?