Aravot.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ք. Հ.-ն եւ հայտնել, որ նույն օրը հինգ երիտասարդներ Ֆրանսիական կրթահամալիրի մոտ զանգելու պատրվակով վերցրել են Իտալիայի դեսպանի որդու բջջային հեռախոսը եւ վերադարձնելու դիմաց գումար պահանջել:
Ըստ մեր աղբյուրի՝ ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների հետ համատեղ պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել են Դ. Բ.-ն, ՌԴ քաղաքացի Վ.Ֆ-ն, Ա. Դ-ն: Ընդ որում՝ Դ.Բ-ն եւ Ա.Դ.-ն շորթում կատարելու կասկածանքով Գլինկա և Բուռնազյան փողոցների խաչմերուկի մոտից ձերբակալվել եւ ներկայացվել են բաժին:
Վ.Ֆ.-ն նույնպես ներկայացել է բաժին, որտեղ վերջինիս մոտից հայտնաբերվել է նշված բջջային հեռախոսը:
Ըստ մեր տեղեկությունների՝ «Անատոլ Ֆրանսի» անվան Ֆրանսիական կրթահամալիրի հիմնադրամի գործադիր տնօրենից ընդունվել է հաղորդում:
Կարդացեք նաև
Նախաձեռնվել է քրեական վարույթ: «Անատոլ Ֆրանսի» անվան Ֆրանսիական կրթահամալիրի հիմնադրամի գործադիր տնօրենի հետ կապվել չհաջողվեց, կրթահամալիրից Aravot.am-ին փոխանցեցին, որ նա տեղում չէ, եւ շատ զբաղված է: