Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղծել Արցախի վտարանդի կառավարություն ՀՀ-ում». Բրատիսլավայում ցույց է կազմակերպվել՝ ի պաշտպանություն Արցախի

Հոկտեմբեր 06,2023 17:59

Հոկտեմբերի 4-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի հայկական խաչքարերի դիմաց տեղի ունեցավ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի և Սլովակիայի հայկական համայնքի միացյալ բողոքի ցույցը՝ ի պաշտպանություն Արցախի։

Ցույցը բացեց ԵՀՄՖ և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը, որը հանգամանորեն ներկայացրեց 2022 թ․ վերջին սկսված Արցախի շրջափակման իրական պատմությունը, որն ավարտվեց արցախցիների ցեղասպանությամբ և տեղահանմամբ, Արցախի ազգային հերոսների՝ նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ներքին գործերի նախկին նախարար Լևոն Մնացականյանի և այլոց ձերբակալմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Ներկայացվեց նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված բռնությունների և մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի դեմ կատարված բռնությունների շուրջ։

Բողոք-ցույցի մասնակիցներն ընդունեցին որոշում՝ առաջարկել Արցախի ղեկավարությանը անհապաղ ստեղծել Արցախի վտարանդի կառավարություն Հայաստանում։ ՄԱԿ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչը հայտարարեց՝ ունակ են միջնորդելու, որ այդ կառավարությունը ստանա ՄԱԿ-ի պաշտոնական գրանցում։

Ելույթ ունեցան Եվրոպայում հայտնի աշխարհաքաղաքական գործիչներ, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնագորսկին, ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, նախագահության թեկնածու, նախկին փոխվարչապետ, արդարադատության նախարար Շտեֆան Հարաբինը, ՄԱԿ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Դեզիդեր Շտեֆունկոն և այլք։

Որոշվեց ստեղծել Արցախի ազգային հերոսների և երեք նախագահների պաշտպանության կոմիտե, որը կզբաղվի նրանց ազատ արձակման խնդիրներով։ Այնուհետև ելույթ ունեցան Սլովակիայի բարեգործական հիմնադրամի նախագահները, որոնք հայտարարեցին դրամահավաքի մեկնարկի մասին՝ արցախահայերին հրատապ առաջին անհրաժեշտության իրերով օգնության հասնելու համար։ Դոկտոր Գրիգորյանը ներկայացրեց, որ Եվրոպայի հայկական միությունների ֆորումն ակտիվ աշխատում է Արցախի ղեկավարության հետ՝ տարբեր մակարդակների վրա, նաև կազմակերպում է արցախցիներին օգնության հասնելու ցանկություն ունեցող տարբեր հիմնադրամների հետ կոորդինացման աշխատանքներ։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031