Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին:
Վարչապետը ողջունել է դժվարին իրավիճակում պարոն Լենարչիչի այցը Հայաստան և նշել, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է նաև միջազգային հանրության աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ Գրանադայում ունեցել է արդյունավետ քննարկումներ առկա կարիքների գնահատման և հետագա օժանդակության վերաբերյալ:
Յանեզ Լենարչիչը ևս մեկ անգամ ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ օժանդակություն ցուցաբերելու Հայաստանի կառավարությանն ու ԼՂ հայությանը՝ ստեղծված խնդիրների մեղմման ու հաղթահարման նպատակով:
Զրուցակիցները քննարկել են հետագա փոխգործակցությանն ու քայլերին վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ