Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ Գրանադայում։
Այս մասին հայտնել է Սվետլանա Տիխանովսկայան X սոցիալական ցանցի իր էջում՝ գրելով․ «Ցավակցություն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Ես համաձայն եմ, որ բանակցությունները տարածաշրջանում պետք է բերեն երկար սպասված և երկարատև խաղաղություն»։
Կարդացեք նաև
In my meeting with @armenia 🇦🇲 Prime Minister @NikolPashinyan & Foreign Minister @AraratMirzoyan today, I expressed condolences in connection with the situation in Nagorno-Karabakh. I agree that negotiations should bring long-awaited & long-lasting peace in the region. pic.twitter.com/oK1ZQxQlBU
— Sviatlana Tsikhanouskaya (@Tsihanouskaya) October 6, 2023