Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Ըստ իրանցի նախարարի՝ ավտոմոբիլային ու երկաթուղային կամուրջները կառուցելու է Ադրբեջանը: Երկաթուղու կառուցումը ևս ֆինանսավորելու է Բաքուն»

Հոկտեմբեր 06,2023 16:06

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Այսօր Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի ու Ադրբեջանի փոխվարչապետի մասնակցությամբ արդեն երկրորդ անգամ Աղբանդի կամուրջի հիմնարկեքի արարողություն են անցկացրել:

◾️Նման արարողություն անցկացրել էին նաև նախորդ տարվա սեպտեմբերին:
Դեռ այն ժամանակ հայտարարել էին, որ կամուրջը կկառուցեն 18 ամսում, բայց փաստացի այս մեկ տարվա ընթացքում որևէ առաջընթաց չի եղել:

◾️Հիմա էլ հայտարարում են, որ կամուրջը կկառուցվի ու շահագործման կհանձնվի մեկ տարվա ընթացքում: Կամուրջի երկու կողմերում նաև անցակետեր են կառուցվելու:

◾️Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը հայտնել է, որ իր այցի ընթացքում նաև ստորագրվելու է հուշագիր երկաթուղային կամուրջի կառուցման վերաբերյալ:

◾️Ըստ իրանցի նախարարի՝ ավտոմոբիլային ու երկաթուղային կամուրջները կառուցելու է Ադրբեջանը: Երկաթուղու կառուցումը ևս ֆինանսավորելու է Բաքուն, իսկ Իրանը կառուցելու է ավտոմոբիլային ճանապարհը:

🔸Հիշեցնեմ, որ դեռ նախորդ տարվա մարտին Թեհրանն ու Բաքուն համաձայնություն էին ձեռք բերել Իրանի տարածքով Արցախի օկուպացված շրջաններից դեպի Նախիջևան ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհների կառուցման շուրջ: Այս երթուղիներին Իրանում անվանում են «Արասի միջանցք» (Արաքս):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031