Լեռնային Ղարաբաղի օկուպացված Կովսականի շրջանում (Զանգիլան) հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի և սահմանային, մաքսային ենթակառուցվածքների հիմնարկեքի արարողությունը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, արարողությանը մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը:
Մուստաֆաևի խոսքով՝ կամուրջների միջոցով, որոնք կկառուցվեն Զանգիլանի շրջանի Աղբանդ գյուղի մոտ և Նախիջևանի տարածքում, կապ կստեղծվի Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ Իրանի տարածքով։ Նա նաև նշել է, որ փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել և պատրաստվել է համապատասխան նախագիծ։
Տեղեկատվության համաձայն՝ ստեղծվող ավտոմոբիլային, սահմանային-մաքսային ենթակառուցվածքները կնպաստեն բեռնափոխադրումների ավելացմանը, ինչպես նաև Նախիջևանի ինքնավար հանրապետություն մուտքն ու ելքը դյուրացմանը։