«Ազատություն». Փարիզը վերահաստատում է իր աջակցությունը Երևանին։ Այդ մասին Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ասել է France 2-ին տված հարցազրույցում։
Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ըստ Կոլոննայի, էթնիկ զտում է հիշեցնում։ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է՝ մարդիկ ստիպված են դուրս գալիս այնտեղից։
Կատրին Կոլոննան ևս վերահաստատել է՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ օրակարգում չկան։
Գրանադայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր հայտարարել, որ Ադրբեջանի դեմ «պատժամիջոցների ժամանակը չէ», անհրաժեշտ է շարունակել քննարկումները այդ երկրի հետ՝ «Հայաստանը լավագույնս պաշտպանելու համար»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: