Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 10-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, հոկտեմբերի 8-ին առաձնին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ, 9-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ։
Հոկտեմբերի 6-ի և 7-ի ցերեկն օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 9-ի ցերեկը, 10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքի հոկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Կարդացեք նաև
Օդի առավելագույն ջերմաստիճան 28.3°C (2019թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 2.6°C (1980թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 15.4°C
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն