Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի նստաշրջանում քննարկել են ՀՀ 4-րդ պարբերական զեկույցը

Հոկտեմբեր 06,2023 14:52

Հոկտեմբերի 4-5-ը Ժնևում ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 74-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել համանուն դաշնագրի շրջանակում ներկայացված Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի քննարկումը:

ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ԱԳՆ, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, ԿԳՄՍ, ներքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության ներկայացուցիչները: Պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը:

Կոմիտեի անդամների ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա:

Նշվել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանն ընդունել է ԼՂ-ից բռնագաղթած 100 000-ից ավելի փախստականների։ Կոմիտեի անդամներն իրենց համերաշխությունն են հայտնել հումանիտար ճգնաժամը հաղթահարելու Հայաստանի ջանքերին՝ այս ուղղությամբ կարևորելով միջազգային համակողմանի աջակցությունը։

Պատվիրակության անդամները հանգամանալից կերպով պատասխանել են Կոմիտեի փորձագետների կողմից բարձրացված բազմաթիվ հարցերին: Կոմիտեին տեղեկատվություն է տրամադրվել օրենսդրական նախաձեռնությունների, ինչպես նաև սոցիալական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում իրականացվող քայլերի վերաբերյալ:

Քննարկման արդյունքում Կոմիտեն կներկայացնի Հայաստանի վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումները:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031