Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիներին օգնությունից զրկելու վերաբերյալ Սուրենավանի ղեկավարի կոչերի մասով քրեական վարույթ չի նախաձեռնվի

Հոկտեմբեր 06,2023 13:40

Քննչական կոմիտեից Aravot.am-ին հայտնեցին, որ «արցախցիներին օգնությունից զրկելու» կոչեր անելու դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հիմքերի բացակայության պատճառով:

Պարզվում է, որ գլխավոր դատախազությունը ուսումնասիրել ու կոմիտե էր ուղարկել միայն Սուրենավան վարչական շրջանի ղեկավար Անի Վարդազարյանի կոչերի մասով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու վերաբերյալ գրություն; Մինչդեռ հիշեցնենք, որ նման կոչեր էին արել նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Թաթուլ Ասիլյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանին կամավորության սկզբունքով ներկայացնող Ստելլա Սարուխանյանը եւ ուրիշներ:

Հիշեցնենք նաեւ, որ Անի Վարդազարյանն իր գրառմանը հետեւած հակազդեցությունից հետո հրապարակային ներողություն էր խնդրել՝ բացատրելով, թե կարծիք է ստեղծվել, որ դեմ է արցախցուն օգնելուն. «Սակայն ասածս ենթադրում է հետևյալը. ամենքս հիմա պատրաստ ենք միայն ու միայն աջակցելու, սակայն մեր աջակցությանը զուգահեռ ձեր հրապարակում հայտնվելը, խառնվելը ներքին ներքաղաքական գործերին, հարված է մեզ թիկունքից ու թշնամու հարվածին համարժեք։ Դեմ եմ այս ծանր իրավիճակում հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն, այն բողոքին, որով ոչնչով մեկս մյուսիս չենք օգնում»։

Փաստաբան Ամրամ Մակինյանը դատախազություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ։ Aravot.am-ի հետ զրույցում փաստաբանն անդրադառնալով Քննչական կոմիտեի կողմից քրեական վարույթ նախաձեռնելու հարցի մերժմանը՝ ասաց, որ ինքն ընդամենը արձանագրել է փաստը, իրավապահներն ինչպես ուզում են, այնպես վարվում են, բայց կգա Հայաստանում իշխանություն ու այլ գնահատական կտա ու գնահատական կտա, գնահատական չտվողների գործողություններին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031