Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն կարող է գործուն կերպով պաշտպանել իր ռազմավարական շահերը՝ օգնելով Հայաստանին դիմակայել ագրեսիային. «The Livingston Group»-ինամակը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին

Հոկտեմբեր 06,2023 14:16

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը ներկայացնում է ԱՄՆ Կոնգրեսի բազմաթիվ անդամներին The Livingston Group (TLG) կողմից հղված նամակը, որում կոչ է արվում ապահովել Ազգային-ժողովրդավարական Բևեռի կողմից սատարվող H. R. 5686 «Էթնիկ զտումների և վայրագությունների կանխարգելումը Լեռնային Ղարաբաղում 2023թ․» ակտի ընդունումը: Կոնգրեսական Քրիս Սմիթը (R-NJ), ում հետ TLG-ն սերտորեն համագործակցել է, օրենսգծի առաջատար հովանավորն է:

Կոնգրեսի հարգելի անդամ,
Հայաստանի ամենամեծ արևմտամետ քաղաքական ուժի` Ազգային- ժողովրդավարական բևեռի անունից հորդորում ենք նկատի ունենալ և աջակցել հետևյալին։

Կոնգրեսական Քրիս Սմիթը (R-NJ) հովանավորել է HR 5686-ը` «Էթնիկ զտումների և վայրագությունների կանխարգելումը Լեռնային Ղարաբաղում, 2023թ․» օրենսգիծը։
Այս պատմական օրենսգիծը անդրադառնում է Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության կարիքներին և էթնիկ ինքնությանը:

Օրենսգիծը ներառում է հետևյալ հիմնական դրույթները`
․ ԱՄՆ դիվանագետներին գործուղել տարածաշրջան՝ վերահսկելու իրավիճակը և անմիջապես զեկուցելու ցանկացած հետագա չարաշահումների մասին:

· Հայկական մշակութային վայրերի շուրջօրյա վիդեոմոնիտորինգի կազմակերպում:
· Լեռնային Ղարաբաղի շրջափակման և վերջին հարձակման հետևանքով տուժած հայերին հումանիտար օգնության հրահանգավորում:

· Նոր պատժամիջոցներ սահմանում այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ուղղորդել են շրջափակումը և հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա.

· Արտաքին ռազմական ֆինանսավորման տրամադրում Հայաստանի ժողովրդավար Հանրապետությանը, որն այժմ վտանգված է Ադրբեջանի կողմից.

· Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրում՝ չեղյալ համարելով Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի նախագահական շրջանցումը։

Այս պատմական օրենսգիծը պատասխանատվության է ենթարկում Ադրբեջանին Արցախի դեմ իրականացված վայրագությունների համար և հիմք է ստեղծում հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական և անվտանգության հարաբերությունների համար:

Օրենսգիծը 2024 ֆինանսական տարում Պետդեպարտամենտի միջոցով հատկացնում է 12,000,000 ԱՄՆ դոլար՝ Հայաստանի Հանրապետությանը արտաքին ռազմական ֆինանսավորման աջակցության համար:

H.R. 5686-ը նպատակ ունի պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և զարգացնել Հայաստանի ավելի ամուր գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ՝ միաժամանակ նվազեցնելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: ԱՄՆ-ն կարող է գործուն կերպով պաշտպանել իր ռազմավարական շահերը՝ օգնելով Հայաստանին դիմակայել շարունակվող ագրեսիային։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031