Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրս բերման ժամկետները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ ռուսական գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրը։
«ՌԴ ՊՆ պատվիրակությունն այսօր կայցելի Երևան։ Հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հստակ ժամկետները»,-մեջբերում է գործակալությունը աղբյուրի խոսքերը։
«ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որևէ տեղեկություն չունի և նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ»,- լրատվամիջոցներին այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ ռուսական զորախումբն «ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը»։