Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պատանդի կամ ռազմագերու ցուցմունքն անթույլատրելի ապացույց է. Մարուքյանը` ԼՂ պաշտոնյաների ձերբակալման մասին

Հոկտեմբեր 06,2023 12:34

Պատանդի կամ ռազմագերու ցուցմունքն անթույլատրելի ապացույց է:

Ադրբեջանական հատուկ ծառայություններն այդ ցուցմունքները ստանում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտմամբ, X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Բաքվում պատանդ պահվող ԼՂ պաշտոնյաները հնարավորություն չունեն իրենց ընտրությամբ պաշտպան ունենալ, չեն կարող օրենքով սահմանված անկախ ու անկողմնակալ դատարանի առջև կանգնել։

Ադրբեջանը, բացի ցուցմունքներից, նաև նվաստացուցիչ տեսարաններով տեսանյութեր է հրապարակում»,- մասնավորապես նշել է Մարուքյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031