Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռլինը զգուշացնում է Ալիեւին, իսկ Ադրբեջանի դեսպանը «օգնության է կանչում» հրեաներին. «Ազգ»

Հոկտեմբեր 06,2023 11:05

Երեկ գերմանական հեռուստատեսության 2-րդ ալիքի՝ ZDF-ի առավոտյան եթերում խոսելով Գրանադայում տեղի ունեցող գագաթնաժողովի մասին, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միշայել Ռոթն այսպես արտահայտվեց. «Ադրբեջանում ավտորիտար տիրակալ կա՝ Ալիեւը, որ սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: ՀՀ-ն պիտի մեզնից հիմա սատարման ազդանշան ստանա, իսկ Ալիեւին կարմիր քարտ պիտի ցույց տանք»:

Եթերը նոր էր ավարտվել, երբ Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւը X-ի միկրոբլոգում խանդոտ երեխայի նման մի տեքստ գրեց. «Զվարճալի է տեսնել, ինչպես է պարոն Ռոթը ներկայացնում «Ադրբեջանում ազգայնականությունը», իսկ Հայաստանը՝ որպես «անթերի ժողովրդավարություն», որ «ազգայնականությունից զուրկ » է: Այնքան զուրկ է, որ 1 միլիոն ադրբեջանցու է էթնիկ մաքրազտման ենթարկել, դրանով ադրբեջանցիների հանդեպ ցեղասպանություն իրականացրել: Հայաստանն այնքան «զուրկ է ազգայնականությունից», որ հրեական սինագոգներն ու հաստատությունները պարբերաբար ենթարկում է հարձակումների: Հայաստանն այնքան «ժողովրդավարական» եւ «ազգայնականությունից զերծ » է, որ նացիստների հետ համագործակցած հայերի բազմաթիվ արձաններ «զարդարում են» Հայաստանի շատ քաղաքներ: Հայաստանն այնքան զերծ է «ազգայնականությունից», որ էթնիկ զտումների պատճառով դարձել է աշխարհի սակավաթիվ մոնոէթնիկ պետություններից մեկը»:

Ժամանակն է ըմբռնել, որ ճկուն դիվանագետը, իր երկրի շահերը պաշտպանելիս այնքան տկար չպիտի լինի, որ հաստատվի՝ հրեաների հանդեպ հայերի մտացածին ատելություն բորբոքելով:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031