Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սխալ՝ սխալի հետեւից, բոլորն էլ վտանգավոր, անվերադառնալի հետեւանքներով. «Ազգ»

Հոկտեմբեր 06,2023 10:28

Ալիեւը միջանցք է պահանջում, հիմա արդեն՝ երկու միջանցք, մեկը իր, մյուսը՝ երեւի Իսրայելի համար: Դրա անունը դրել է իբր Նախիջեւանին միանալու ճանապարհ, մինչդեռ՝ ունի՛ «մեկ ազգ՝ երկու պետություն» ձեւաչափով ճանապարհ. Նախիջեւանը վաղուց, իր հոր օրերից արդեն գտնվում է Թուրքիայի հոգատարության տակ:

Էրդողանն իր հերթին, մեկ օրից մյուսը էկոլոգ դառնալով, պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը, որպեսզի առանց իրեն վնասելու կարողանա ռմբակոծել Հայաստանը: Պահանջում է փակել իրենց հանցագործի բաց էջը՝ Ցեղասպանության հուշակոթողը:

Եվրոպան ու Մ. Նահանգները, իրենց հերթին, պահանջում են տարածաշրջանից վտարել ռուսներին եւ, այնուհետեւ, կործանել Ռուսական կայսրության մահմեդական մասը ու դեմ դնել, փակե՛լ հանդարտահոս չինական ջրերի ճանապարհը դեպի հարավ-արեւմուտք:

Իսկ Ռուսաստանը, հանկարծակի բռնված համաշխարհային թակարդի մեջ, չգիտի պահե՞լ իր դարավոր քաղաքառազմական ներկայությունը տարածաշրջանում, չգիտի ինչպես ողջ պահել մոլորյալ ոչխար Հայաստանը, միաժամանակ կուշտ պահել գայլածին Թուրքիան:

Այս իրավիճակում, դեմոկրատական որեւէ երկրում, շատ բնական պիտի լիներ կառավարության հրաժարումը՝ ընդունելով իր ոչ միայն պարտությունը առաջին հերթին, այլեւ անզորությունը հաղթահարելու նաեւ իր իսկ մեղքով ստեղծված՝ ռազմական, քաղաքական ու տնտեսական մարտահրավերները: Պիտի նպաստեր մի նոր կառավարության, ժամանակավոր թե այլ, ստեղծմանը: Իսկ ոչ դեմոկրատական մի երկրում առավել քան բնական պիտի լիներ ռազմական հեղաշրջումը ինչ-որ գնդապետի կամ գնդապետների կողմից, ինչը բազմիցս տեսել ենք նույնիսկ ներկա դարում:

Մինչդեռ մեզ մոտ գնդապետները կուշտ են եւ առողջ, իսկ գեներալները՝ չաղ ու երջանիկ… Մինչդեռ մեզ մոտ խորհրդարանի մեծամասնությունը շարունակում է իր երթը հուղարկավորների թափորում՝ կարծելով, թե գնում է հարսանիքի:

Ու սխալ՝ սխալի հետեւից, բոլորն էլ վտանգավոր ճակատագրականորեն, անվերադառնալի հետեւանքներով:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031