Տեւական ժամանակ է, ինչ «խափանվել է» դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ արդեն երեք օր է՝ մակագրումները կատարվում են պարզ թղթային եղանակով, ու իրավապաշտպաններն ահազանգում են, որ աղմկահարույց գործերը կմակագրվեն քաղաքական իշխանության «սրտի դատավորներին»։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԲԴԽ, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ոչ միայն նշված քրեական դատարանում ենք ունեցել խափանում, այլեւ մարզերում, օրինակ՝ Շիրակի մարզում: Օրեր շարունակ չէր գործում նաեւ ԲԴԽ պաշտոնական կայքը: Այդ խափանումները, նախնական վարկածով, կապված են հոսանքի տատանումների հետ: Ներկայում աշխատանքներ են տարվում ինչպես համակարգը վերագործարկելու, այնպես էլ խափանման պատճառները հասկանալու համար: Այս պահին հաջողվել է վերագործարկել պաշտոնական կայքը»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։