Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի կառույցները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին

Հոկտեմբեր 06,2023 09:02

«Ամերիկայի ձայն»․ ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը իր ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստան տեղահանված ԼՂ հայության խնդրին՝ նշելով.

«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը (UNHCR) շարունակում է տեղական մունիցիպալ իշխանությունների՝ Գորիսի և Վայքի սահմանային և մայրաքաղաք Երևանի մոտ համայնքների կողմից պահանջվող հիմնական օգնության պարագաների բաշխումը, որոնք ներառում են ծալովի մահճակալներ, անկողնային պարագաներ և վերմակներ:

Իր հերթին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) նույնպես շարունակում է առաջին անհրաժեշտության պարագաների բաշխումը և աշխատում է տեղական ծառայություններ մատուցողների հետ՝ կանխելու գենդերային բռնությունը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը (UNICEF) վերապատրաստել է սոցիալական աշխատողներին արտակարգ իրավիճակներում երեխաների պաշտպանության հարցերով զբաղվելու համար և նաև հիմնել երկու աջակցության կենտրոններից առաջինը փախստականներ ընդունող հիմնական քաղաքում՝ Գորիսում, Հայկական Կարմիր Խաչի հետ՝ օգնելով վերականգնել երեխաներից բաժանված ընտանիքներին:

ՄԱԿ-ի Զարգացման գործակալությունը (UNDP) իր հերթին սարքավորումներ է գնում փախստականների և ընդունող համայնքների աճող կարիքները հոգալու համար, և այդ սարքավորումները ներառում են արևային մարտկոցներ և ջրատաքացուցիչներ, ինչպես նաև բիոզուգարաններ»,- նշել է ՄԱԿ-ի խոսնակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031