Իսպանիայի տարբեր քաղաքների հայ համայնքների անդամները հոկտեմբերի 5-ին հավաքվել էին Գրանադայում՝ իրենց անվերապահ աջակցությունը հայտնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Բողոքի ցույցը, որը կազմակերպվել էր «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության կողմից, նպատակ ուներ իրազեկել մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունների մասին, դատապարտել Եվրամիության մեղսակցությունը Ադրբեջանի էթնիկ զտումներին և միջազգային անհապաղ միջամտության կոչ անել՝ դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը։
Ցույցի կազմակերպիչներից Տիրան Կիլիկյանը ներկայացրել է ցուցարարների պահանջները և կարևորել Ադրբեջանի կողմից իր ցեղասպան քաղաքականության համար պատասխանատվության ենթարկելու կոչը։
«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության համակարգող Գասպար Կարապետյանն ընդգծել է հայկական միասնության կարևորությունը՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի։ Կարապետյանը կոչ է արել հայ համայնքին միասնաբար բռունցք դառնալ հանուն Լեռնային Ղարաբաղի:
Կարդացեք նաև
Գրանադայի հավաքը ուղերձ է հղում եվրոպական ղեկավարությանը` պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական շարունակվող ցեղասպանական քաղաքականության դեմ: