Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի դեմ «պատժամիջոցների ժամանակը չէ», անհրաժեշտ է շարունակել քննարկումները այդ երկրի հետ․ Մակրոն

Հոկտեմբեր 06,2023 00:22

Ադրբեջանի դեմ «պատժամիջոցների ժամանակը չէ», անհրաժեշտ է շարունակել քննարկումները այդ երկրի հետ՝ «Հայաստանը լավագույնս պաշտպանելու համար», այսօր Գրանադայում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիական Le Figaro պարբերականի փոխանցմամբ՝ Մակրոնն ափսոսանք է հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների բացակայության կապակցությամբ։

Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ կրկին կզանգահարի Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի նկատմամբ «ճնշումը պահպանելու համար»։

Ադրբեջանական պետության ղեկավարը երեկ անսպասելիորեն չեղարկեց իր մասնակցությունը Գրանադայում այսօր նախատեսված հնգակողմ հանդիպմանը։ Բաքվի փաստարկներն են, թե Ֆրանսիան կողմնակալ է, հանդիպմանը նաև Թուրքիայի մասնակցության իրենց պահանջն էլ մերժվել է։

Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031