Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ մաքսային ծառայությունը հնդկական կողմին կտրամադրի տեղեկություններ եւ օպերատիվ տվյալներ

Հոկտեմբեր 06,2023 12:30

Ըստ ՀՀ սահմանադրական դատարանում գրավոր ընթացակարգով քննության առնված համաձայնագրի, տվյալների տրամադրումը հնդկական կողմին կօգնեն ապահովել մաքսային օրենսդրության պատշաճ կիրառմանը, ինչպես նաեւ պայմանավորվող կողմերի միջեւ ապրանքների եւ ուղեւորների տեղաշարժի հետ կապված մաքսային իրավախախտումների կանխմանը, դրանց առնչությամբ իրականացվող քրեական հետապնդմանը եւ դրանց դեմ պայքարին: Չնայած, նույն համաձայնագրով պարտավորեցվել էր հայկական կողմին այդ տեղեկությունները եւ փաստաթղթերը չօգտագործել «այլ» նպատակներով, եթե չի ստացվել հնդկական կողմի մաքսային ծառայության գրավոր համաձայնությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1415-Ա որոշմամբ հավանություն էր տվել 2023 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը եւ որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Համաձայնագրով ՀՀ մաքսային ծառայությունը «հնարավորության սահմաններում» հնդկական կողմի մաքսային ծառայության հետ կհամագործակցի եւ տեղեկություններ կփոխանակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, քիմիական պրեկուրսորների եւ այլ արգելված ապրանքների ապօրինի շրջանառության առնչությամբ իր կողմից կատարվող հարկադիր գործողությունների վերաբերյալ: Համաձայնագրում խոսվում էր «ողջամիտ սեղմ ժամկետների» մասին, առանց որոշակի նշելու, թե որոնք են այդ ողջամիտ-սեղմը:

Հերթական գործը Սահմանադրության հետ խնդիրներ չունեցավ, այն համապատասխանում էր ՀՀ սահմանադրությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031