ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Մինչ Պուտինն ու Միշելը հեռակա բանավիճում են, թե ով է դավաճանել հայ ժողովրդին, մեծ ցանկություն կա երկուսին ասելու`«պարոնայք, մի վիճեք, երկուսդ էլ ճիշտ եք»։
Երկուսդ էլ Ալիևին համարում եք «հուսալի գործընկեր» ու պայմանավորվում մեր կյանքի ու տարածքների հաշվին։ Ալիևը հմտորեն ռուսական գազը վաճառում է ԵՄ-ին ու դա կոչում «գազային դիվերսիֆիկացիա»։ Բացի դրանից մեր դեմ շարունակ ձևավորում է կոնսեսուսներ, որոնք ագրեսիայի շանս են տալիս։
Իսկ ՀՀ իշխանություններն էլ մեր երկիրը ու մեր ժողովրդի շահը դարձրել են օբյեկտ տարբեր դերակատարների համար, դրա համար էլ ունենք, ինչ ունենք…