Ես տեղեկություններ ունեմ, որ Ռուսաստանն առհասարակ մտադիր է սահմանափակել Հայաստանից կոնյակի արտահանումը, քանի որ ՌԴ-ն ունի կոնյակի արտադրություն։ Այսինքն հայկական կոնյակի ներմուծման սահմանափակումը կարող է լինել հենց այն առաջին սանկցիաներից մեկը, որը ՌԴ-ն կարող է կիրառել մեր նկատմամբ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Գործատուների միության նախկին նախագահ Գագիկ Մակարյանը։
«Ինչու հենց կոնյակը, քանի որ կոնյակը Հայաստանի արտահանման ապրանքների առաջին 5-յակում է։ Այսինքն, կոնյակի արտահանման ծավալները էական են։ Հաջորդ քայլը կարող է լինել հանքարդյունաբերական ապրանքների սահմանափակումը»։
Նա ընդգծեց, որ մասնավոր համագործակցության ոլորտում ևս կարող խնդիրներ առաջանալ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում