Բնականաբար, եվրոպական երկրների միջնորդությամբ ցանկացած հանդիպումից հետո և առաջ մի հիստերիա են բարձրացնում. «Ստորագրեց, Հանձնեց, տվեց, ծախեց»…
Թե որ շրջանակներն են ակտիվանում, ինձ թվում է՝ վաղուց պարզ է բոլորիս համար:
Նախ ընդունվել է հայտարարություն, ոչ թե ինչ-որ բան է ստորագրվել:
Երկրորդ՝ հայտարարության տեքստը հրապարակվել է, որի մեջ հստակ նշված են կարևորագույն արձանագրումներ ՀՀ-ի համար:
Կարդացեք նաև
Երրորդ՝ հայտարարության տեքստում ոչ մի բառ չկա ո՛չ անկլավների, ո՛չ գյուղերի, ո՛չ առավել ևս միջանցքի մասին:
Չորրորդ՝ զուտ հարց սուտի վերլուծաբաններին և օտարերկրյա կաչաղակներին՝
Քանի՞ անգամ եք այդ խայծը փորձելու տարածել և այս ժողովրդին պահել էմոցիոնալ խեղված վիճակում: Ինչի՞ եք հասնում ձեր զազրախոսությամբ, ե՞րբ եք դադարելու սպառել օտարների շահերը։
Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր