Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հանձնել Լեռնային Ղարաբաղը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի նիստին:
«Չեմ կարող համաձայնել, որ վարչապետ Փաշինյանն իշխանության է բերվել դրսից՝ ինչ-որ մեկի կողմից՝ Ղարաբաղը հանձնելու համար: Ամեն դեպքում դա հայ ժողովրդի ընտրությունն էր»,-ասել է Պուտինը:
Նա հավաստիացրել է, որ սերտ շփում է ունեցել Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում և այդ պատճառով չի կարող պնդել, որ Հայաստանի վարչապետը հանձնել է այն:
«Նա անկեղծ ձգտում էր, որ պահի, պահպանի իրավիճակը: Չեմ ասում՝ արդյոք ճիշտ էին որոշումները: Բայց ասել, որ նա նպատակաուղղված հանձնել է Ղարաբաղը, անարդար եմ համարում»,-ընդգծել է Պուտինը: