ՀՅԴ Հայաստանի կառույցները՝ Հայ Օգնության Միության, «Թևանիկ» ՀԿ-ի և անհատ քաղաքացիների օժանդակությամբ, լծվել են Արցախից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության գործին։
Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների կուսակցական գրասենյակները վերածվել են աջակցության կենտրոնների, որտեղ ոչ միայն կուսակցականների, այլև մեր քաղաքացիների աջակցությամբ և օժանդակությամբ կենտրոնացվում և բաշխվում են հավաքված առաջին անհրաժեշտության պարագաները՝ հագուստ, հիգիենայի և անկողնային պարագաներ, սնունդ, դեղորայք և այլ ապրանքներ։
Այս պահի դրությամբ լուծվել է մոտ 1300 ընտանիքի կեցության և առօրյա կենցաղային խնդիրները։
Արցախահայ հայրենակիցների օժանդակությանն ուղղված աշխատանքները չեն դադարում նաև այս պահին։
Կարդացեք նաև
Բարեսիրական նպատակներով 1909 թ հիմնադրված ՀՅԴ քույր կառույց Հայ օգնության միությունը բռնի տեղահանված արցախահայերի կարիքները հոգալու նպատակով արդեն սկսել է համահայկական դրամահավաք։
Դրամահավաքի և ծրագրի իրագործման մանրամասները կներկայացվեն առաջիկայում։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակ