Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև զրույցի նպատակով ընդունել է Հայաստան ժամանած ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման՝ Ժնևի գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգհամի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Միրզոյանը զրուցակցին է հայտնել ՀՀ հիասթափությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ ամիսներ շարունակ ՄԱԿ-ի փաստացի անգործության առնչությամբ, ինչպես նաև’ խիստ դժգոհությունը հոկտեմբերի 1-ին Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի ղեկավարած պատվիրակության ԼՂ այցի և դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության կապակցությամբ:
Արարատ Միրզոյանն ընդգծել է այն մտահոգություններն ու հիմնական շեշտադրումները, որոնք արվել նաև ՀՀ ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ:
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ շարունակված քննարկմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի 100.000-ից ավել հայ բնակչության բռնի տեղահահման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի և առկա խնդիրների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ