Ամենաուշը եկող երկուշաբթի, «Հանրապետություն» կուսակցությունը կհայտարարի իր դիրքորոշումը քաղաքապետի ընտրության, որևէ քաղաքական ուժի հետ միավորվել-չմիավորվելու մասին: Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
«Մենք մասնակցելու ենք Երևանի ավագանու հոկտեմբերի 10-ին կայանալիք նիստին: Մենք դեռ ներկուսակցական քաղխորհրդի նիստ չենք գումարել ու դեռ որոշում չունենք, որևէ բան կոալիցիա կազմել-չկազմելու վերաբերյալ չի ենթադրվում:
Մենք բացառել ենք պրոռուսական, մերձդաշնակցական-քոչարյանական ուժերի հետ որևէ ձևաչափով միավորումը, նույնիսկ քվեարկության մասնակցությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայկ Մարությանի կուսակցություն ինքը չի ճանաչում, որ խոսի միավորվելու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ