Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքուն պատրաստ է մոտ ժամանակներս Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպումներին՝ ԵՄ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով․ Հաջիև

Հոկտեմբեր 05,2023 17:08

Ադրբեջանը պատրաստ է մոտ ժամանակներս Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպումներին՝ Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով։ Այս մասին «X» սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն աջակցում է Բրյուսելյան եռակողմ ձևաչափին, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության օրակարգին՝ ԵՄ, Ադրբեջան և Հայաստան ձևաչափով, որին օժանդակում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Հաջիևը գրել է, որ «Ֆրանսիայի կողմնակալ գործողություններն ու ռազմականացման քաղաքականությունը լրջորեն խաթարում են խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում՝ վտանգի տակ դնելով Եվրամիության ընդհանուր քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ»։

Անդրադառնալով Գրանադա չմեկնելու Ադրբեջանի նախագահի որոշմանը՝ Հաջիևը որպես պատճառ նշել է հնգակողմ հանդիպմանը Թուրքիայի մասնակցությանը հավանություն չտալու որոշումը։ «Որոշ միջազգային ԶԼՄ-ներ դա ներկայացրեցին որպես Հայաստանի հետ բանակցություններից հրաժարվել։ Ադրբեջանը պատրաստ է առաջիկայում Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպումներին՝ Եվրամիություն, Ադրբեջան և Հայաստան ձևաչափով։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը աջակցում է ուղիղ և երկկողմ երկխոսությանը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ»,-հավելել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031