Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ-ում ներկայացվեցին «SEVAMOD2․ Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագրի արդյունքները

Հոկտեմբեր 05,2023 17:04

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Սևանա լճի վերաբերյալ հայ-գերմանական համատեղ եռամյա հետազոտության արդյունքները» աշխատաժողովը։ Հանդիպման ժամանակ ներկայացվեցին «SEVAMOD2․ Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագրի արդյունքները։ Ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից և իրականացվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ։

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գերմանիայի Շրջակա միջավայրի հետազոտությունների Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի ղեկավար Կառստեն Ռինկեն։

Շեշտվեց ծրագրի կարևորությունը ՀՀ կառավարության կողմից որոշումների ընդունման գործընթացում՝ որոշումների գիտական հետազոտությունների վրա հիմնված լինելու տեսանկյունից։

Աշխատաժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ գիտական կենտրոնների, Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի գիտաշխատողները, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ներկայացուցիչները հանդես եկան զեկուցումներով՝ ներկայացնելով Սևանա լճի քիմիական կազմի վերաբերյալ վերջին բացահայտումները, Սևանա լճում ֆիտոպլանկտոնի բնութագրումը, զոոպլանկտոնի ներկա վիճակը, Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի մեխանիզմները, Սևանա լճի մոդելավորումը, լճի հիդրոքիմիական և իզոտոպային վերլուծությունները, EU4Sevan ծրագրի արդյունքները։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031