«Ազատություն». Անդրադառնալով Ղարաբաղում ճգնաժամին, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է․ «Նախ և առաջ, մենք ցնցված ենք Ադրբեջանի որոշումից՝ ռազմական ուժ կիրառելու, երկրորդը՝ ես հեռախոսազրույց ունեցա երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նա հստակ հայտարարեց, որ իրենք Հայաստանի դեմ տարածքային նկրտումներ ու պահանջներ չունեն։
Մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Հայաստանը ցանկանում է ամրացնել կապերը Եվրամիության հետ։ Մենք երկու տարի առաջ խոստացել ենք Հայաստանին 2 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթի վերաբերյալ, մենք պետք է կատարենք այդ խոստումը և չենք կարող հապաղել։ Հայաստանը կարիք ունի մեր աջակցության», – ընդգծել է ԵՄ խորհրդի նախագահը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: