2023 թվականի սեպտեմբերի 19-21 ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանը ռազմակալեց Արցախի ամբողջ տարածքը: Ադրբեջանական համացանցային տիրույթում աստիճանաբար սկսեցին հայտնվել ադրբեջանցի զինվորների տարաբնույթ գործողությունները ցուցադրող տասնյակ տեսանյութեր, որոնք գնալով ավելի են շատանում: 2023 թվականի հոկտեմբերի 4-ին տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, որ ադրբեջանցի զինվորականները տեղահանել և ոչնչացման նպատակով տեղափոխում են Բռի եղցի վանք և Հարավ գյուղ տանող ճանապարհների ցուցանակները:
Ադրբեջանական լրատվականները այս տեսանյութը մեկնաբանում են որպես անջատողականությունը ցուցադրող կեղծ տեղանունների ոչնչացում: Համացանցում նաև տարածվում են զինտեխնիկայի միջոցով բնակավայրերի անվանումը ցուցադրող ցուցանակների ոչնչացումը:
Տվյալ պարագայում Ադրբեջանի համար անջատողական, կեղծ են հանդես գալիս Արցախի բնիկ տեղանունները և դրանց ցուցադրական ոչնչացումը, տապալումը և անհանդուրժողական մեկնաբանությունները խոսում են Արցախի բնիկ, հայկական ինքնությունը ոչնչացնելու մասին:
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument watch) ակադեմիական հարթակ