Գրանադայում կարճ զրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Նիկոլ Փաշինյանի հետ մեր առաջին հանդիպմանը քննարկել ենք Հվ. Կովկասում անվտանգության իրավիճակը։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և երկրների հետ բարեկամական հարաբերություններով։Քննարկեցինք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»,– X–ի իր էջում գրել է Վլադիմիր Զելենսկին։
«Իսպանական Գրանադա քաղաքում մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին, որի շրջանակում կարճատև զրույցներ ունեցա միջազգային գործընկերների հետ»,– ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։