«Բոլոր էն ՔՊ-ականներին, որոնք իրենց խոսքով՝ դավաճան էին համարում նախկիններին, ուզում եմ ասել՝ դուք կրկնակի, եռակի, հազարապատիկ դավաճան եք, որովհետեւ այսօր իշխանությունը ձերն է եւ ոչ մի կերպ, իրավաբանորեն չեք կարողանում հաստատել, որ նախկինները դավաճաններ են: Դուք բոլոր դեպքերում եք դավաճան»,-«Հայելի» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
Նրա խոսքով. «Սուտը ՔՊ-ականների համար դարձել է կենսակերպ, իսկ ստի մեջ որեւէ առողջ բան չկա…Սրանց ամբողջ նպատակն այն է, թե ինչպես կոծկեն իրենց կատարած դավաճանությունները, էս աղետը բերած իրենց խմբին… Ազգային Ժողովն էլ այսօր ոչ թե որպես օրենսդիր մարմին է մեզանում, այլ մի ամբիոն, որտեղից դիմում են հանրությանը, փորձում կոծկել իրենց կատարած ոճիրները:
Այս հինգ տարի է՝ իշխանություն եք, բայց ասում եք՝ չէ սա էր, նա էր մեղավոր: Դո՛ւք եք ամեն բան՝ ոճրագործը, դավաճանը, ազգադավը, հայրենուրացները: Այսօր այդ ամենը փաստերով ենք տեսնում: Ձեզ հաջողվեց տեղահանել Արցախի մեր հայությանը, հայտարարել, որ «փրկել» եք, հիմա էլ ուզում են «փրկել» այս երեք միլիոնին»:
Խաչիկ Մանուկյանի ձեւակերպմամբ, իշխանությունները «գլուխ» էին արդուկում, թե տեսեք՝ ինչ միջազգային աղմուկ է լինելու, բայց ոչ մի բան էլ չեղավ. «Աղմուկ եղավ ժամանակին, երբ պետություն էինք: Երբ Գուրգեն Մարգարյանին կացնահարեց ադրբեջանցին, հիշեք, թե ինչ միջազգային աղմուկ բարձրացավ, որովհետեւ կար պետություն, պետականության կրողներ, ազգային մտածողություն ունեցողներ: Եվ այդ մեկ հայի համար միջազգային հարթակներում ստորացրին, դատապարտեցին Ադրբեջանին, պետք եղավ, որ միլիոններ ծախսի, որպեսզի կարողանա դրան տեղափոխել իր երկիր, բայց որպես հանցավորի իր գնահատականը ստացավ շարունակաբար… Հիմա գնդակ են խաղում մորթված հայի գլխով, իսկ սրանք գնում եւ ծաղրում են նիկոլիստներ, առաջինը ձեզ, որ ասում եք՝ հեսա տեսեք ինչ ենք անելու: ՄԱԿ-ն էլ էր եկել, ինչ արեց…Կամ որ մտաք Հռոմի ստատուտի տակ, էդ կանոնակարգը ձեզ ի՞նչ է տալու»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ