Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կրկին դարձել է Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած ավանդական միջազգային մրցաշարի հաղթող, որն այս տարի անցկացվում էր արդեն 19-րդ անգամ։
Հայաստանի թիմը վաստակել է 22 միավոր՝ հաղթելով 7 խաղում եւ ոչ-ոքի խաղալով մեկում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Լեհաստանի թիմը, երրորդը՝ Վրաստանի։ Միջոցառմանն այս տարի մասնակցել են 9 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանին, Լիտվայից, Հունգարիայից, Լատվիայից, Բելառուսից, Լեհաստանից եւ Ուկրաինայից։
Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։ Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության գլխավոր հովանավորը «Հայբիզնեսբանկ»-ն է։
Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողների թիմը հաղթել էր նաեւ 2022թ․ մրցաշարում, իսկ մինչ այդ երկու անգամ գրավել էր 2-րդ տեղը, երեք անգամ՝ 3-րդ։
Կարդացեք նաև
Հայ լրագրողները գրանցել են հետեւյալ արդյունքները․
Հայաստան – Լատվիա՝ 2-0
Հայաստան – Լեհաստան՝ 5-0
Հայաստան – Բելառուս՝ 1-0
Հայաստան – Վրաստան՝ 2-1
Հայաստան – Կաունաս՝ 2-0
Հայաստան – Ուկրաինա՝ 3-3
Հայաստան – Վիլնյուս՝ 3-0
Հայաստան – Հունգարիա՝ 1-0
Հավելենք, որ հայկական թիմի պաշտպան Նարեկ Հարությունյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացողներից մեկը։
Մամուլի հաղորդագրություն