Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չէի ասի, որ որեւէ քաղաքական ենթատեքստ կա, այլ մեքենաներն անցնում են, ես չէի ուռճացնի խնդիրը»․ Քերոբյանը Լարսում ծագած խնդիրների մասին

Հոկտեմբեր 05,2023 16:01

Վերին Լարսում հայկական բեռներով ոչ բոլոր բեռնատարներն են անցնում, բայց անցնում են։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Նախորդ օրը մի քանի տասնյակ մեքենա` ալկոհոլային խմիչքներով բեռնված, արդեն անցել է»,-ասաց նախարարը։

Օրերս Քերոբյանն ասել էր, որ Վերին Լարսի անցակետում հայկական բեռները կանգնած են, ռուսական կողմը ստուգումներ է կատարում կոնյակի որակի հետ կապված։

Արդյոք դա ՌԴ-ի պատասխանն է ՀՀ խորհրդարանում Հռոմի ստատուտի ընդունմանը։ Քերոբյանն այս առնչությամբ ասաց․ «Ես չէի ասի, որ որեւէ քաղաքական ենթատեքստ կա։ Որոշ մեքենաներից նմուշառումներ են արվել, սպասում ենք արդյունքներին։ Այլ մեքենաներն անցնում են, ես չէի ուռճացնի խնդիրը»։

Քերոբյանի ներկայացմամբ՝ կառավարության եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է, որ Հայաստանում արտադրող ապրանքները լինեն բարձր որակի․ «Մենք որոշ ժամանակ առաջ սկսել ենք գործընթաց, որպեսզի ՀՀ-ից արտահանվող խմիչքը լինի բարձր որակի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031