Ուրախ ենք ձեզ ներկայացնելու ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներին The Livingston Group (TLG) կողմից տրամադրված նամակը, որը նրանց կոչ է անում ապահովել Ազգային-ժողովրդավարական բևեռի կողմից աջակցվող H. R. 5683 «Օժանդակություն հայերին ընդդեմ ադրբեջանական 2023թ․ ագրեսիայի» օրինագծի ընդունումը:
Livingston Group-ը (TLG) ներկայացնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռը՝ Հայաստանի ամենամեծ արևմտամետ քաղաքական ուժը:
Մեր գործընկերոջ անունից հորդորում ենք Կոնգրեսի ձեր գրասենյակին՝ ստանձնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում «Օժանդակություն հայերին ընդդեմ ադրբեջանական 2023թ․ ագրեսիայի» H.R. 5683 ակտի համահովանավորությունը:
Այս պատմական օրինագիծը ոչ միայն պատասխանատվության է ենթարկում Ադրբեջանին Արցախի դեմ իր ոճրագործությունների համար, այլև սահմանում է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների շրջանակներ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ գիտության և տեխնոլոգիաների, պաշտպանության, անվտանգության և էներգետիկայի ոլորտներում:
Կարդացեք նաև
Կարևոր է, որ օրինագիծը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 10 միլիոն ԱՄՆ դոլար արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրային աջակցություն և հանձնարարում է ձևավորել Արցախի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու ռազմավարություն:
Որպես այդպիսին, H.R. 5683-ը ոչ միայն պատասխանատվության կենթարկի Ադրբեջանին, այլև Միացյալ Նահանգների հետ ավելի ամուր գործընկերության միջոցով կթուլացնի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից:
Այս վճռորոշ պահին Հայաստանին անհրաժեշտ է Միացյալ Նահանգների կառավարության աջակցությունը։ ԱՄՆ-ը պետք է գործուն կերպով պաշտպանի իր ռազմավարական, ինչպես նաև Հայաստանի, շահերը։
Մենք երախտապարտ կլինենք ձեր գրասենյակի կողմից օրինագիծը համահովանավորելու համար:
The Livingston Group, LLC