Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է պետությանը պատճառված վնասի ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները:
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Վարչության դատախազների հսկողությամբ քննվող ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 22 մլրդ 791 մլն 203 հազար 116 դրամ, այդ թվում՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 10 մլրդ 494 մլն 294 հազար 242 դրամ, իսկ 2023 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին՝ 12 մլրդ 296 մլն 908 հազար 874 դրամ:
Այլ խոսքով՝ 2023 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին պետությանը պատճառված վնասի վերականգնման չափը շուրջ 2 մլրդ դրամով գերազանցել է 2023 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշը:
Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 2 մլրդ 279 մլն 263 հազար 913 դրամ, 2021 թվականին՝ 5 մլրդ 584 մլն 138 հազար 366 դրամ, իսկ 2020 թվականին՝ 1 մլրդ 989 մլն 200 հազար 408 դրամ:
Կարդացեք նաև
Այսինքն, միայն 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման չափը (10 մլրդ 568 մլն 14 հազար 402 դրամ) գերազանցում է 2020, 2021 և 2022 թվականների հանրագումարի ցուցանիշին (9 մլրդ 852 մլն 602 հազար 687 դրամ):
Տնտեսական հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի վերոնշյալ արդյունքները պայմանավորված են եղել մի կողմից ստվերային տնտեսության դեմ տարվող պետական քաղաքականությամբ, մյուս կողմից՝ վարույթների հանրային մասնակիցների հետևողական գործողություններով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ