Իսրայելի դերակատարությունն Ադրբեջանի հաղթանակի գործում վճռորոշ էր:
Այս եզրակացությանն է եկել ֆրանսիական «Intelligence Online» էլեկտրոնային ամսագիրը, որն իր փակ հոդվածում գրել է, որ «Մոսադի» և «Աման» ռազմական հետախուզության ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ զբաղվող «8200 ստորաբաժանման» մասնագետներն Ադրբեջանի հարձակումից օրեր առաջ եղել են այդ երկրում։
Բացի այդ՝ գործողությունից առաջ կտրուկ մեծացել էր Իսրայելից Ադրբեջան զենքի, զինտեխնիկայի, այդ թվում՝ իսրայելական անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։