Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրանադայում հայտարարել է, որ Եվրամիությունը կրկնապատկելու է Հայաստանին տրամադրվող օգնությունը։
«Մենք վճռականորեն աջակցում ենք Հայաստանին և վերջինիս հումանիտար կարիքները, արդեն հատկացրել ենք 5,2 միլիոն եվրոյի աջակցություն, այսօր վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ես կհայտարարեմ, որ կրկնապատկելու ենք այդ աջակցությունը՝ դարձնելով 10,4 միլիոն եվրո։ Այսօր կքննարկենք՝ ուրիշ ինչ կարող ենք անել Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում»,-ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ հիշեցնելով, որ Հայաստանին տրամադրվում է նաև ավելի քան 15 միլիոն եվրո՝ որպես բյուջետային ուղիղ աջակցություն։