Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ցանկացած բանի, որի անունը միջանցք է՝ դեմ ենք, ու որը չի լինի ՀՀ ինքնիշխանության ներքո»․ Հայաստանում՝ Իրանի նորանշանակ դեսպան

Հոկտեմբեր 05,2023 15:02

Իրանից ստացված մոտ 60 տոննա մարդասիրական օգնությունը՝ սնունդ, հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ կբաշխվեն Սյունիքի մարզում բնակություն հաստատած Արցախից բռնի տեղահանվածներին։ «Սա Իրանի ժողովրդի զորակցությունն է հայ ժողովրդին, մենք ի սկզբանե պատրաստվում էին մարդասիրական բեռներ ուղարկելու Արցախի ժողովրդին, բայց չստացվեց։ Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպմանը հումանիտար աջակցության տրամադրման մասին նաեւ մեր գերագույն գլխավոր առաջնորդն ու նախագահն են այդ մասին խոսել, նաեւ պնդել՝ Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պիտի պահպանվեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ նշելով, որ Հայաստանը Իրանի լավ բարեկամն է, ու հարեւանը, իսկ Իրանը կանգնած է Հայաստանի կառավարության ու հայ ժողովրդի կողքին։


Դեսպանի խոսքով՝ սա դեռ սկիզբն է, բռնի տեղահանվածների կարիքները գնահատելուց հետո էլի աջակցություն կլինի։

Դեսպան Սոբհանին նշեց, որ շատ կուզենար առաջին անգամ Սյունիք գար ու մարզային իշխանություններին հանդիպել այնպիսի իրավիճակում, որը չհամընկներ այսօրվա իրավիճակին։ Այս իրավիճակը, նրա խոսքով՝ իրենց համար էլ է ցավալի․ «Խոսքը քաղաքական հարցերի մասին չէ, այլ՝ մարդասիրական բնույթի»,-փաստեց Մեհդի Սոբհանին։

Մեհդի Սոբհանին անդրադառնալով Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե Իրանը պատրաստ է միջանցք տրամադրել Ադրբեջանին, ասաց․ «Մենք ցանկացած բանի, որի անունը միջանցք է՝ դեմ ենք, ու որը չի լինի ՀՀ ինքնիշխանության ներքո։ Իսկ եթե խոսքը վերաբերում է հաղորդակցությանը, ապա ներկա պահին էլ կա։ Թուրքիայի եւ Ադրբեջանի բեռնատարները գալիս-գնում են։ Նրանք, ովքեր մտածում են՝ որ կարող են իրենց անորոշ հայտարարություններով ինչ-ինչ հնարավորություններ ստեղծել՝ չարաչար սխալվում են»։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031