Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության վիճակը՝ առանձին դեպքերով ներկայացնելով միջազգային իրավունքի խախտումները

Հոկտեմբեր 05,2023 15:24

📢 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է հանդիպումներ ունենալ միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։

✅ Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Պաշտպանն ընդունել է Ժնևում ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգամի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի ժամանակավոր պարտականությունները կատարող Նատիա Նացվիլիշվիլին և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչը:

✅ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը՝ առանձին դեպքերով ներկայացնելով միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի առերևույթ խախտումները:

✅ Պաշտպանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը միտված՝ առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում՝ Կոռնիձորում, ապա նաև Գորիսում և Վայքում, իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին։

✅ Պաշտպանը նաև ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ադրբեջանական հրապարակային աղբյուրների ու սոցիալական մեդիայում տարածվող հրապարակումների մշտադիտարկումների արդյունքները, արձանագրելով որ սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն էթնիկ ծագման հիմքով թիրախավորող, ատելություն և բռնություն քարոզող և արդարացնող մեծաքանակ գրառումներ են առկա։  Պաշտպանն այս համատեքստում արձանագրել է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության։

✅ Կողմերը մտքեր են փոխանակել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար և իրավական խնդիրների հասցեագրման վերաբերյալ, վերահաստատելով  մարդու իրավունքների՝ բոլոր իրավիճակներում և աշխարհի ցանկացած անկյունում գերակա լինելու կարևորությունը։

📌 Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերի առնչությամբ։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031