Արման Թաթոյանը հանդիպել է Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU) ներկայացուցիչներին և Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի անդամ Ջոն Ինարիտու Գարտիզային:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական իշխանության ցեղասպան քաղաքականության, արցախահայերի ներկա իրավիճակի հետ կապված հարցեր:
Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների արդյունքները և ընդգծել տասնյակ հազար խաղաղ բնակիչներ բռնի տեղահանումն իրենց տներից, բնակավայրերից տեղի է ունեցել շուրջ 9 ամիս շրջափակումից հետո: Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով հովանավորվող տարիների հայատյաց քաղաքականության արդյունքում 120,000 բնակիչ գտնվում է հումանիտար աղետի մեջ:
Հանդիպմանը ընդգծվել է նաև AGBU-ի անգնահատելի գործունեությունն այս օրերին` կապված բռնի տեղահանված արցախահայությանը ցուցաբերվող աջակցության հետ:
Կարդացեք նաև
«Թաթոյան» հիմնադրամ