Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ոչխար պահելը «տնտեսական թռիչքի» ակնկալիք էր, էդպես էլ էդ ստատուտը՝ «քաղաքական թռիչքի» ակնկալիք. Անուշ Սեդրակյան

Հոկտեմբեր 05,2023 14:27

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանի ֆեյսբուքյան գրառումը

Լավ, ձեզ ինչի է թվում, որ բանակցային և միջազգային գործընթացներում ղեկավարի անձը երկրորդական գործոն է։

Ամենաառաջնայինն է՝ ոչ կոմպետենտ, անհավասարակշիռ, պարտված ղեկավարը երկրի հերթական պարտության գրավականն է։

Հիտլերը Չեմբերլենի հետ զրո արժեք ունեցող «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց հետո ասաց «էս ինչքան խղճուկ վախկոտներ են սրանք»:

Ի դեպ, Չեմբերլենը լրիվ այլ կարծիքի էր, նա հայտարարեց՝ «ես Եվրոպային խաղաղություն բերեցի»

Այդ իբր խաղաղությունը դարձավ վեց տարվա պատերազմ։

Հիմա ես ԱԺ-ի կադրերն եմ նայում ու հայրիկիս խոսքերն եմ հիշում «լսիր, իրական տղամարդը տանը փափուկ պիտի լինի, դրսում` խիստ»: «Եթե տղամարդը տանը հոխորտում է, դրսում խեղճանում, դրանից ինչ ընտանիքի գլուխ»։

Ես մտածում եմ, անգլուխ հավը գլուխը կտրվելուց հետո որոշ ժամանակ վազում է բակով անկապ աջուձախ։ Այ, մեր երկիրը դեռ վազում է էդպես`աջից ստատուտ է ընդունում, ձախից քաղաքապետի մանդատ է «քերում»։

Հա, ի դեպ, էդ ստատուտը հիացած ընդունելը էս պահին նույնն է, ոնց ժամանակին ոգևորված ոչխար պահելը։

Ինչպես ոչխար պահելը «տնտեսական թռիչքի» ակնկալիք էր, էդպես էլ էդ ստատուտը՝ «քաղաքական թռիչքի» ակնկալիք։

Զրոյից սկսելու զրոների մարմաջը…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031