Լրահոս
Օրվա լրահոսը

Hub Artsakh և staff.am. միասնական աշխատանքային հարթակ և թեժ գիծ՝ ի աջակցություն մեր հայրենակիցների

Հոկտեմբեր 05,2023 14:14

Հոկտեմբերի 4-ին «Հաբ Արցախ» շահույթ չհետապնդող կազմակերպության գործադիր տնօրեն Շուշան Քէշիշեանը և staff.am կարիերայի հարթակի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը կնքեցին համագործակցության հուշագիր, որը միտված է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աշխատանք գտնելու հարցում։

Հուշագրի առարկան կողմերի համագործակցությունն է, համաձայն որի staff.am-ն անվճար հիմունքներով տրամադրել է միասնական աշխատանքային հարթակ www.staff.am/artsakh/ հասցեով, որտեղ ՀՀ գործատուները հրապարակում են աշխատանքի հնարավորությունները մեր հայրենակիցների համար։ Հոկտեմբերի 4-ի տվյալներով միասնական աշխատանքային հարթակում կա աշխատանքի ավելի քան 450 հայտարարություն, և այս թիվն օր օրի աճում է։

«staff.am թիմը, արագ արձագանքելով ստեղծված իրավիճակին, թողարկեց միասնական աշխատանքային հարթակ՝ նպատակ ունենալով աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին զբաղվածության հարցում։

«Հաբ Արցախ»-ի հետ համագործակցությունը մեզ թույլ կտա էլ ավելի մեծացնել աջակցությանը միտված միջոցառումների օղակը», – նշեց staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։

Այցելել միասնական աշխատանքային հարթակ։
Տեղադրել աշխատանքի հայտարարություն հարթակում։

«Հաբ Արցախ»-ը ստեղծել է թեժ գիծ, որը հնարավորություն կտա մեր հայրենակիցներին ստանալու խորհրդատվություն համապատասխան աշխատանք գտնելու հարցում։ Ավելին, կազմակերպության կամավոր ՄՌ խորհրդատուները կիրականացնեն աշխատանքի համապատասխանեցում՝ ըստ թեկնածուի փորձի։

Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 012 502 602, որը հասանելի է շաբաթվա բոլոր օրերին ժամը 10:00 – 19:00։

«Հաբ Արցախի թիմը հասկանալով, թե ինչ դժվարությունների են բախվում մեր հայրենակիցները, չի կարող մնալ անտարբեր։ Ներկայումս գործում է մեր հատուկ թեժ գիծը ՝ բռնի ուժով տեղահանված արցախցիներին աշխատանքի տեղավորման աջակցություն ցուցաբերելու համար։ staff.am-ի հետ համագործակցությունը մեզ վստահեցնում է, որ մեր հայրենակիցները գտնելու են արդար և ապահով պայմաններով աշխատանք», – նշեց Հաբ Արցախի տնօրեն Շուշան Քէշիշեանը։

Այցելել կազմակերպության կայքէջ։

staff.am թիմը մեր հայրենակիցներին կաջակցի նաև CV ստեղծելու և կարիերայի խորհրդատվական ծառայությունների հարցում։

Այս աշխատանքների կազմակերպման համար հավաքագրում ենք HR մասնագետների տվյալներ, որոնք պատրաստ կլինեն օժանդակել մեր թիմին։ Լրացնել հայտն այստեղ։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031